ՀԱՆԿԱՐԾԱԿԻ “ՉՇՇԿՌՎԵՔ”…ՄԵՆՔ ՍՏՐՈՒԿԻ ՆՄԱՆ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ, ԲԱՅՑ ՍՏՐՈՒԿ ՉԵՆՔ
Օրինակ` մի օր հյուրընկալել էի մի հարուստի և ականատես եղա հետևյալ խոսակցությանը` Տան տերը իր տան պահակին ասում էր`-'' արա քոռ ես չես տեսնում էն մի լամպոչկեն վառվել է խի չես փոխում, կամ աղբը կուտակվել է խի չես թափում, հազար անգամ ասեցի մտի չուլան սաղ խելքի բեր, թե մենակ քո 80000 դրամի տերն ես….'', իհարկե պահակը փորձեց արդարանալ ասելով`-'' շեֆ ջան, բայց, որ ինձ ընդունում էիր ասեցիր մենակ ավտոմեքենաների համար վառոտի դռները պետք է բացեմ, փակեմ, հիմա ինչ գործ կա տանը ինձ ես տալի անեմ, ըտենց չի լինում…'', իհարկե դրանից հետո տան տերը ինչպես սպասելի էր ասաց`-'' վաղվանից էլ քեզ ստեղ չտեսնեմ, հարյուրներով հերթ են կանգնած, որ քո տեղը նշանակեմ'':
Ժողովուրդը այսօր ահավոր վատ է ապրում, կոմունալ և այլ տիպի ծախսերը փակելուց հետո նա ուղղակի ի վիճակի չէ նորմալ սնվել, բուժվել, կրթության ստանալ: Ինչքան էլ մղջավանջային էլ որ չհնչի, բայց մենք չենք կարող ժխտել, որ այսօր Հայաստանի անապահովներից շատերը մի բուխանկա հացի և մի քանի կգ կարտոֆիլի համար շատ անգամ որոշ հարուստների համար ստրուկի նման աշխատում են, իսկ ամենասարսափելին այն է, որ վերոհիշյալ հարուստները ժողովրդական լեզվով ասած '' ջոգելով'' որ մարդիկ ծայրաստիճան վատ են ապրում սկսում են շահագործել նրանց ինչպես կարող են:
Ամենամղձավանջայինը այն է, որ ոչ օմբուդսմենը /նա ընդհանրապես իրավունք չունի մուտք գործել սեփական սեկտոր/ ոչ էլ պետական որևէ օղակ չի կարող միջամտել: Բացի դրանից երբ այլ աշխատանք չկա նույն պահակը երբեք չի բարձրաձայնի թե, ինչպես են իր հետ վարվում, նա երբեք չի բարձրաձայնի, թե ինչպես է նա ակամայից 80000 դրամի համար վերածվում ստրուկի:
Սակայն հարուստները մասնավորապես նրանք ովքեր մարդկանց վիճակից ելնելով առիթավորվում են և նրանց շահագործում են որպես ստրուկների պետք է գիտակցեն, որ այդ նույն մարդիկ մի օր ոտքի են կանգնելու, պետք է գիտակցեն, որ դա չի նշանակում, որ երբ մարդիկ ստիպված նույն աշխատավարձով կատարում են իրենց պարտականությունները գերազանցող այլ պարտականություններ նրանք դա ստիպված են անում, որպեսզի չզրկվեն վերոհիշյալ բուխանկա հացից, նրանք պետք է գիտակցեն, որ հայը երբեք ստրուկ չի եղել և նրան ստրկացնելը վտանգավոր է:
Հ.Գ-Բավական է մի քիչ խիղճ ունեցեք հասկացանք էլի հարուստ եք, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեք հայ լինելուց:
Եվ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ “ՉՇՇԿՌՎԵՔ”…ՄԵՆՔ ՍՏՐՈՒԿԻ ՆՄԱՆ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ, ԲԱՅՑ ՍՏՐՈՒԿ ՉԵՆՔ …