▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասել ենք այն օրին, որ հայերը սկսել են մասսայաբար ուրիշի օգտագործածն օգտագործել

Այսօր մեքենայիս անվադողի հետ կապված գործ բացվեց ու առավոտյան կանգնեցի Ավանի վուլկանիզացիաներից մեկի մոտ ու սկսեցի Վրաստանից բերված, օգտագործած անվադող հարցնել, որպեսզի փոխեմ հնով: ՄԻ քիչ խոսեցի արհեստավորի հետ, մարդն արդարացի բողոքում է, որ անվադողերի շուկայում այլևս փոքր ու միջին բիզնեսը տեղ չունի, կամաց-կամաց դուրս են մղվում հզորների կողմից և բացի այդ` հայ վարորդները սկսել են Եվրոպացիների քշած ու մաշեցրած անվադողերը գնել Վրաստանից, ավելի ձեռնտու է գնալ Թբիլիսի, փոխել հին անվադողերը ալամ աշխարհի վարորդների կողմից մաշեցված, բայց դեռ մի քիչ պիտանի ու էժան անվադողերով: Մի կողմ թողնենք այն միտքը, որ հասել ենք այն օրին, որ հայերը սկսել են մասսայաբար ուրիշի օգտագործածն օգտագործել և մի քիչ խոսենք փոքր ու միջին բիզնեսի մասին: Տղեք ջան, ավտոմեքենաների ու պահեստամասերի տուրքերն իջացրեք, թող մեր երկրում գոնե մեկ ոլորտով շարժ սկսվի, թող էլ մերոնք չգնան հասնեն Վրաստան ու թող էդ գումարները մեր երկրում մնան, շատ բարդ բան չեմ ասում` եթե կա շատ մեքենա, կա արհեստավորի շատ գործ, կա գազի, բենզինի, քսայուղերի սպառում և այլն, մի թույլ տվեք նաև, որ մեռնի փոքր բիզնեսը Հայրենիքը թանկ բան է տղեք, մի քիչ մտածեք Հայրենիքի մասին, շատ հասարակ ու պարզ քայլեր կան, որոնք անհրաժեշտ են իրագործել, որպեսզի կանխենք աղետը:

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին