▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկավոր է խելքի գալ՝ վերից-վար...

Մտմտու՜մ,մտմտում եմ,թե ինչ գրեմ վերջին իրադարձությունների կապակցությամբ:Ինչ-որ բան գրելու համար չէ.նման հիվանդությամբ չեմ տառապում:Ցավակցություն,զորակցություն հայտնելու նպատակով՝ թերևս:Զարհուրելի բան է տեղի ունեցել,որ մինչև անգամ դժվարանում եմ համարժեք որակումներ գտնել:Ուստի,աղոթքս առ Աստված ուղղելով՝ օրհնություն եմ խնդրում Ավետիսյանների փոքրիկի համար:Գոնե նրա հանդեպ ճակատագիրը պետք է արդար գտնվի...

Բուն ոճրագործության վերաբերյալ,անշուշտ,սեփական մոտեցումներ ունեմ:Սակայն ստեղծված իրավիճակը պարտադրում է զուսպ և զգուշավոր լինել,քանզի գիտակ բանականությունն է,որ վերծանել գիտե մինչև իսկ անընթեռնելին...

Միայն թե ցավալի է,որ գիտակ ու խելացի ժողովուրդ լինելով՝ ինքներս մեր վաղվա օրվա հիմնասյունը չկարողացանք կառուցել՝ նորօրյա մեր պատմությունը հաղթական տառերով օծելու հպարտությամբ,և արդյունքներն,ավա՜ղ,ավելի քան խոսուն են...

Հիմա ինչ էլ գրենք,ինչքան էլ բղավենք ու բախվենք...Միևնույն է:Ինքներս մեզ մոտեցրել ենք մի սահմանագծի,ուր ամենաղայդին ուղեղներն անգամ անորոշությունից կապ են ընկնում:Թվում է՝ իրավիճակը շտկելու որևէ բարդություն չկա,եթե միայն համընդհանուրի կամքն ու պատրաստակամությունը լինի՝ ազգ-ժողովուրդ գիտակցության ու սեփական ընտանիքների անվտանգությունն ապահովելու պահանջների հանդեպ:Սակայն պարզվում է,որ մեր լավատեսությունը միամտությունից այն կողմ դեռևս չի անցել:

Ամենը մեզանում է...

Ինքներս մեզ կրթելու,սովորեցնելու և վերադաստիարակելու խնդիրներ ունենք,որ մեծահոգաբար հանձնել ենք նեղ սեփական շահերի անարգանքներին ու խրոխտ քայլերով շարժվում ենք օտարների սահմանած շահերով...Այն,ինչ ծրագրված է վաղուց:

Հարկավոր է խելքի գալ՝ վերից-վար...

 

Ազատ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին