Հարկադիր կատարման օրենքում թերությունները բացասաբար են անդրադառնում նաև ՀՀ-ի գործարար միջավայրի վրա. նախարար
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ էր եկել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերով առաջարկվող հիմնական դրույթների նախագծով:
Նախարարի տեղեկացմամբ՝ այս օրենքն ընդունվել է 1998թվականի մայիսի 5-ին, որից հետո ՀՀ իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, արդյունքում՝ օրենքը պարունակում է մի շարք թերություններ եւ հակասություններ, ինչպես նաեւ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների եւ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա կիրառված իրավական պրակտիկային:
Նախարարի հավաստմամբ, Հարկադիր կատարման օրենքում թերությունները բացասաբար է անդրադառնում նաեւ Հայաստանի գործարար միջավայրի, այդ թվում համաշխարհային բանկի Գործարարությամբ զբաղվելու զեկույցում ՀՀ դիրքերի վրա:
Մանրամասն՝ տեսանյութում
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ էր եկել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերով առաջարկվող հիմնական դրույթների նախագծով:
Նախարարի տեղեկացմամբ՝ այս օրենքն ընդունվել է 1998թվականի մայիսի 5-ին, որից հետո ՀՀ իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, արդյունքում՝ օրենքը պարունակում է մի շարք թերություններ եւ հակասություններ, ինչպես նաեւ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների եւ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա կիրառված իրավական պրակտիկային: Նախարարի հավաստմամբ, Հարկադիր կատարման օրենքում թերությունները բացասաբար է անդրադառնում նաեւ Հայաստանի գործարար միջավայրի, այդ թվում համաշխարհային բանկի Գործարարությամբ զբաղվելու զեկույցում ՀՀ դիրքերի վրա: