Երգարվեստի ներկայացուցիչներ, ձեր տեղը բեմն է: Կասեք. «Ինչի՞ ես տենց ասում»:
Սկսենք ամենահեշտից. Միհրան Ծառուկյան` երգիչ: Ինչպես եղավ, որ Միհրանի վրա սկսեցին վատ ստատուսներ գրելը: Նա նկարահանվեց. «Դժբախտ երջանկություն» ֆիլմում ու նրան սկսեցին անվանել. «Լացկան, սուտի դերասան և այլն»: Եթե առաջ ասում էին Միհրան, հասկանում էին երգիչ, իսկ հիմա, եթե ասում են Միհրան, հասկանում են` «Էլենի սիրած էն լացող տղեն»:
Ռուբեն Հախվերդյան` երգիչ, երաժիշտ: Ժամանակին նրան բոլորը միաձայն հարգում ու սիրում էին` իր լավ երգերի համար: Մեկ էլ օրերից մի օր նա որոշեց մտնել քաղաքականություն ու հոպա. Ռուբենին սիրողներնը բաժանվեցին երկու մասի` սիրողներ ու չսիրողներ: Եթե առաջ Ռուբենին հիշատակելիս, հիշում էին նրա լավագույն երգերը ու միանգամից երգում, ապա հիմա նաև հիշում են իր քաղաքական կյանքը ու հաստատ միաձայն չեն գովերգում:
Շուշան Պետրոսյան` երգչուհի.... Ժամանակին Շուշանը Հայաստանի թիվ մեկ երգչուհիներից էր ու ժամանակ առ ժամանակ անվանում էին մեր շոուբիզի Պուգաչովա: Շուշանը մտավ քաղաքականություն ու հոպպաաա. հիմա բոլորը մոռացել են Շուշանի լավ երգերն ու արդարացի քննադատում են իր սխալ խոսքերի ու արարքների համար:
Ես միայն երեք հոգու անուն նշեցի, բայց այսքանն էլ է հերիք, որ միանշանակ հասկացվի. «Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»:
Ինչ եմ ուզում ասեմ. «Հարգելի երգչիստներ ձեր տեղը բեմն է, քանի որ այնտեղ դուք լավ, թե վատ ձեր անելիքը գիտեք»:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ