▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի՛ էպոսագետ, մտածի՛ր խոսելուց առաջ

Հետևելով ՀՀ նախագահի թեկնածու և իրեն Էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի ելութներին, որպես պատմաբան ցավ եմ ապրում, որ նման մտածողության մարդը իր թեկնածությունն է առաջադրում ՀՀ նախագաի ընտություններում: Սեդրակյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանին է վերադարձնելու Նախիջևանը, իհարկե դեմագոգիայի ժանրից է, սակայն նրա հարցազրույցներում տեսնում եմ ավելի վտանգավոր միտումներ: Հայտարարելով այն մասին, որ ինքը նախագահ ընտրվելու դեպքում «Աստծու» օգնությամբ Հայաստանի և Ռուսատանի միջև Վրաստանի հաշվին ցամաքային կապ է ստեղծելու կարող է հակահայկական լուրջ խմորումներ առաջացնել մեր հարևան երկրում, ինչին, բնականաբար, կնապեստեն ադրբեջանցիները: Ուստի էպոսագետին խորհուրդ կտամ կշռադատված հայտարարություններ անել և մտածել խոսելուց առաջ:


Պատմական գիտ. թեկնածու Գևորգ  Մելքոնյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին