▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարգելի ընդդիմություն, ձեր ծանր տեղից վեր կացեք ու սկսեք աշխատել». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ընդդիմություն ՋԱՆ: Էդ ՋԱՆԸ զուտ նրա համար է, որ ձեր մեջ լիքը ընկերներ ունեմ, թե չէ թափթփուկների քանակով չեք զիջում իշխանությանը:
Եվ այսպես: Ձեր ծանր տեղից վեր կացեք ու սկսեք աշխատել թոշակառուների հետ: Մտեք բակեր, գյուղեր, ավաններ, քաղաքներ ու սկսեք մաթեմատիկա անել: «Պապի ջան, տատի ջան, Միսը թանկացելա էսքան, իսկ ձեր թոշակը 2000 դրամա ավելացել, իսկ նախարարի աշխատավարձը 1.500.000 դրամ է արդեն 3 տարի է ու այդպես շարունակ»: ԲԱՑԱՏՐԵՔ: Աշխատեք հետները: Նրանք են Նիկոլի էլեկտորատի զգալի հատվածը: Մի զլացեք ձեր կոշիկներով մտնել գյուղերի փողոցների թրիքի մեջ: Երկիրը քաքից հանել փորձելու համար կարելի է մի քանի անգամ թրիքի մեջ էլ մտնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին