Սկսվե~~ց հայ նորհայտ կամ էլ արդեն «հայտնի» աստղերի սուգը, ցավը, նոր-նոր երգերը, տխրագույնս գրված ստատուսները, հանրային տանջանքները, Ծիծեռնակաբերդ ու տենց...
Երբեք չեմ մոռանա, մենք ուժեղ ենք , Ապրիլի 24, մեր դժբախտություն ու տենց,,,,
Ու ինչպես սպասելի է մեր երգիչ, երգչուհիները կօգտագործեն «Ապրիլի» 24-ը` հայտնի դառնալու համար:
Այդ Աստղերի ցուցակը բացեց «Սոնա Սիլվեր» անունով ոմն մի երգչուհի (Իհարկե ավելի քան վստահ եմ, որ մինչև երեկո էլի այսպիսի «նվերների» ականատես կլինենք): Ազնիվ խոսք ես էս աղջկա մասին առաջին անգամ եմ լսում, առաջին անգամ եմ իմանում, որ մենք այսպիսի երգչուհի ունենք: Իհարկե, ինչպես և սպասելի էր ինքն էլ ա remember անում, never again անում, տանջվում տառապում չեմ իմանում ինչ անում, բայց զատո էսօրվա իրա երգը կլինի հայտնի ու իրան կճանաչեն:
Ինչ է ասածս` հարգելի աստղեր, հայտնիություն կարելի է Ձեռք բերել Մարտի 8-ի մասին երգ երգելով, Վերջին զանգի օրը, Ամառը, ձմռանը, աշնանը ու տենց, բայց ոչ ԱՊՐԻԼԻ 24-ին:
Կներեք, բայց ես չեմ հավատում ոչ մեկիդ անկեղծությանը: