▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարց է առաջանում.այս ամենն ու՞մ է ձեռնտու...

Հայաստանյան խիստ քաղաքականացված միջավայրում բան ու գործդ թողած,ուզած-չուզած դառնում ես նույնատիպ իրադարձությունների ակամա մասնակիցը:Մեր մեջ ասած,հարազատ իշխանավորներն,ախր,ընտրության այլ հնարավորություններ էլ չեն թողել,որ ամեն ուղեղ իր գործով զբաղվի:

Հասարակական կյանքի բնականոն ընթացքն ապահոված լինելու պայմաններում,վստահաբար,ոչինչ այսքան դժգույն չէր լինի,որքան մեր օրերի իրականությունն է:Իշխանության տեսանկյունից ու շահերից ելնելով,կարծես անվիճելի է այն,որ նման մթնոլորտային դաշտի առկայությունն ամենևին ձեռնտու չի կարող համարվել վորջիններիս համար,բայց և քիչ չեն հակառակն ապացուցող բազմաթիվ օրինակներ,ըստ որոնց,օրեցօր բևեռացվում և միտումնավոր կերպով կազմաքանդվում են հասարակական կյանքի կարևորագույն սահմանումներ ու ավանդույթներ,մշակութային առումով բացահայտ ու համատարած նենգափոխում է իրականացվում:

Հարց է առաջանում.այս ամենն ու՞մ է ձեռնտու...

Նրանք,ովքեր ունակ կգտնվեն գտնել այս հարցի պատասխանը,թերևս,բազմաթիվ <<ինչու >>-ների պատասխաններ կպարզաբանեն՝ իրենց և մեր երկրին պատուհասած շա՜տ ավելի լուրջ վտանգների շուրջ...

Ժամանակակից աշխարհի քաղաքական միտքն այնքան էլ բարդ գլուխկոտրուկ չէ,մանավանդ,գենետիկ խելոքությամբ օժտված ժողովուրդների համար:Մեր պարագայում,բավական է սեփական ժողովրդի պատմությանն ապավինելն ու ստեղծված իրավիճակի սառը դատողությամբ վերլուծությունների հանգելն ու միանգամայն համոզված եմ,որ շա՜տ ու շա՜տ հարցականներ կգտնեն իրենց ճիշտ պատասխանները:

Մեր պարագայում,թերևս,քաղաքական այս կամ այլ քայլերի պարզաբանումներն իրենցից այնքան էլ մեծ բարդություններ չեն ներկայացնում:Պարզապես հայաստանյան հասարակական կյանքի այն հատվածն,ովքեր շա՜տ ավելիին են ունակ,արհեստականորեն մեկուսացվում են ազդեցությունների ոլորտներից,ինչն,անկեղծ ասած,ըստ շահագրգիռ խորհրդատուների,հակասում է վերջիններիս շահերին:Իրականում,միանգամայն հակառակ մոտեցումն է խոհեմ տարբերակը...

Ուրեմն,եթե քեզ միտումնավոր կերպով ներքաշում են մի խաղի մեջ,ինչն ամենևին քոնը չլինելուց բացի, մի իրողություն է,որտեղ պարտավոր ես ապահովել քո և քո ընտանիքի անվտանգությունն ու վաղվա օրը,ըստ կյանքի օրենքի,պարտավոր ես խելացի ու համապարփակ վերլուծությունների ճանապարհով շարժվել,մանավանդ,որ անկախ քո կամքից՝ միջավայրն էլ նույն համատարած խնդիրներից է հյուսված:Ինչքան էլ չլինի,այդպիսի իրավիճակն իր դրական ու բացասական ուղղվածություններով որոշակի հուշումներ կհաղորդի այսպես կոչված քաղաքականության ու քաղաքական մտքի նրբություններն ընկալելու պահանջներին:

Ահա ինչ են ստիպում նշածս շահագրգիռները...

Հիրավի, այս ամենն ամենևին ձեռնտու չէ իշխանություններին:Սակայն իրավիճակն առողջացնելու հարցում վերջիններս մե՜ծ պատնեշ են կանգնեցրել իրենց առջև... Ահռելի մի տարածություն,մի քանի սերունդներ,ովքեր որպես քաղաքացիներ ձևավորվել են այստեսակ իրողության ներքո:

Այ,սրա ոչ լուծումն եմ պատկերացնում,ոչ էլ մտածել եմ ուզում,թե ինչ հետևանքներ դեռ պիտի ունենանք...

Աղոթում եմ...

 

Ազատ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին