|
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մասնավորապես ասում է․ «Ձեզ մոտ հարց չի առաջանում, թե ինչու «Արցախբանկ»-ը չմիացավ արցախցիների բնակապահովման ծրագրին։ Միանշանակ «Արցախբանկ»-ը կարող էր միանալ, որոշակի արտոնություններ սահմանել մեր հայրենակիցների համար, բայց չգնաց այդ քայլին։ Բալայան Արտակը խոսում է բարոյական արժեքների մասին, մի մարդ, որ երբևիցե մեկ ներդրում չի ունեցել մեր պետականության համար։ Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից հետո մեր հայրենակիցներին ուղղաթիռներով տեղափոխում էին Հայաստան, Բալայան Արտակը, օգտագործելով իր կապերը, իր հարազատներին այդ ուղղաթիռով տեղափոխել է Հայաստան, չէ որ նրանց փոխարեն կարող էին լինել վիրավոր անձինք, ովքեր տեղափոխվելով այստեղ, միգուցեև փրկվեին։ Սա խոսում է այդ մարդու արժեհամակարգի մասին։ Եթե լինի հանրային պահանջ, միասին կգնանք մեր հարցերի պատասխանները ստանալու Բալայան Արտակից»։ |
«Հարց չի առաջանում, թե ինչու «Արցախբանկ»-ը չմիացավ արցախցիների բնակապահովման ծրագրին»․ Նժդեհ Իսկանդարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


