22-ամյա ամերիկուհի Լինդսին ոչ մի քերծվածք չի ստացել, չնայած այն հանգամանքին, որ նրա վրայով անցել է բեռներ փոխադրող գնացքը:
Պարզվում է, որ հարբած Լինդսին տուն վերադառնալու ճանապարհին այնքան հոգնած է եղել, որ որոշել է պառկել ռելսերին: Նրան չի կարողացել արթնացնել անգամ գնացքի բարձր ազդանշանը: Վարորդին չի հաջողվել կանգնեցնել գնացքը:
Դեպքի վայր հասած ոստիկանները, որքան էլ որ զարմանալի է, աղջկա մարմնին վնասվածքի հետք չեն գտել: Ավելին, մի կերպ են կարողացել նրան արթնացնել:
Ամեն դեպքում նրան զննել են բժիշկները և հայտնել, որ աղջիկը որևէ վնասվածք չի ստացել:
Սակայն տեղի ոստիկանությունը հաստատել է, որ աղջիկը հարբած է եղել, ուստի նա մեղադրվում է անկարգության մեջ, քանի որ քնել է, ինչն էլ խափանել է գնացքի ընթացքը: