«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա չվերթն իրկանացնող օդանավն այս գիշեր արտակարգ վայրէջք է կատարել Երևանում՝ հարբած ուղևորի պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով՝ հարբած ուղևորը, ով Ադրբեջանի քաղաքացի է, սկսել է կոպիտ խոսքեր ասել, բարձր խոսել: Ականատեսներից մեկը նշել է, որ 30-35 տարեկան հարբած տղամարդուն սաստել ու կարգի են հրավիրել ուղևորները, քանի որ ուղեկցորդուհիները միայն կանաք են եղել:
Ինքնաթիռը կարկադիր վայրէջք է կատարել Երևանում: