«Մինչ ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվությունը, պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությունում ոչ աշխատանքային մթնոլորտ է ձևավորվել:
Գլխավոր լրատվական ծրագրի՝ «Օրակարգի» երկարամյա մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը, որը վերջին տարիներին նաև մամուլի գծով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն էր, կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ: Առիթը լուրերի ցերեկային թողարկումներից մեկի ժամանակ թույլ տրված վրիպակն է՝ հաղորդավարը մի քանի անգամ կրկնել է տեքստը, ինչը նրա և ծրագրի ղեկավարության միջև կոշտ խոսակցության պատճառ է դարձել:
Կոնֆլիկտն այնքան սուր է եղել, որ Մելքոնյանը ցանկացել է ազատվել աշխատանքից, բայց, ի վերջո, որոշել է արձակուրդ վերցնել, հետո վճռել անելիքը:
«Ուղիղ եթերների ժամանակ կիքսեր միշտ եղել ու լինելու են: Բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է հրաժարվել կայացած կադրերից: Քրիստինեն լրատվականի դեմքն է: Նրա ձայնը բավական է հեռուստադիտողին էկրանին գամելու համար: Էլ չեմ ասում խոսքը, ասելիքը տեղ հասցնելու վարպետության մասին, որը, ցավոք սրտի, շատ մեկնաբանների մոտ պակասում է»,-ասաց Հ1-ի աշխատակիցը:
Լրատվականում կասկածներ ունեն, որ ստաժավոր կադրերից ազատվելու արհեստական պատճառներ են ստեղծում, բանի որ «լիքը երիտասարդ ու անփորձ լրագրողներ են բերել, նրանց պետք է աշխատանքով ապահովեն»:
Հիշեցնենք, որ լրատվական և լրատվական-վերլուծական ծրագրերի ղեկավարներ Արտակ Հերիքյանը և Հարություն Հարությունյանը Հ1 գալով՝ ազատեցին Նվեր Մնացականյանին ու Զարուհի Ռշտունուն, ապա նաև լրագրողների ու միջազգային մեկնաբանների»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: