Հ1-ով փորձում են հասկանալ թե ինչին է ծառայում ֆեյսբուքը, ընդ որում հասկանալու համար խոսեցնում էին Ալլա Լևոնյանին, Նարեկ Դուրյանին և մի դերասանի, որը հավանաբար վաստակավոր արտիստի ակնկալիքներ ունի, ամեն դեպքում լսելով նրանց հիմնավորումները ուրիշ բան դժվար էր մտածել: Հարցումներից պարզվեց, համացանցը վնասակար է ռեժիմի համար, և ինչքան հնարավոր է պետք է վարկաբեկել այդ ցանցը: Աշխարհը վաղուց անցել է ուրիշ ռեժիմի, մինչ դեռ հանրայինը մանկապարտեզի ավագ խմբից դեռ անցում չի կատարել առաջին դասարան:
Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան այս գրառումը բուռն քննարկումների առիթ է տվել:
Վահան Զատիկյանն, այս առիթով, գրել է.
Այդպես էր նաև կոմունիստների օրոք, երբ մի շարք «առաջադիմանաններ» «վտանգի ժամին» հայտնվում էին «ծելեվիզրի» էկրանին ու դատափետտում ցանկացած ազատ մտքի դրսևորում, հայտարարելով այն բուրժուկան ոտնձգություն՝ կոմունիստական «դրախտի» նկատմամբ: Դէ Ֆեյսբուքն էլ է բուրժուզիայի հորինած «բոբոն», որը կարող է լրջով խանգարել գեղցիների խրախճանքը...Սրանց վախճանը ՖԲ-ից է գալու, որից վախենում են մահու չափ...
Կարդալ ավելին: http://www.pressident.am/news/15/1435-hanrayine-mankapartezi-avag-xmbic-der-ancoum-ci-katarel-arajin-dasaran.html