Հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
***
«Իմ համոզումն Է` ով ինչ կուզի, թող համարի: Ես սա ասել եմ Ոսկեպարի` այս պահին մի նեղ ճանապարհի հույսին մնացած Սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատկերացնո՞ւմ եք, 7-րդ դարի եկեղեցու, ոչ թե` ԽՍՀՄ սահմաններ: Ուրեմն, Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հետևյալն եմ ասել, երբ մեր Ոսկեպարի, Կիրանցի և Բաղանիսի ժողովուրդն իրենց համառ դիմադրությամբ տակն ու վրա արեցին ամբողջ աշխարհաքաղաքական խաղերը (այո, գործընթացը գնացել է): Ասել եմ` իմ հավատն ու համոզումն է, ուզում եմ աչքերս այդպես փակել աշխարհից, որ Ոսկեպարով պիտի վերադառնանք Արցախ: Ես առանց Արցախի խեղդվում եմ, և վստահ եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք զգում: Բայց ես չեմ ուզում խեղդվել, ուրեմն` Ոսկեպարով դեպի Արցախ»,- Հանրապետության հրապարակում` հանրահավաքի ավարտին հայտարարեց Բագրատ Սրբազանը: Ի պատասխան հրապարակը վանկարկեց. «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»: |
***
«Այս ընթացքում բազմաթիվ ուսանողներ են մեզ միացել, թեև հանուն անկեղծության պետք է ասել, որ` ոչ բոլորը»,- հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: Նա մատնանշեց, որ հիմնականում փակ են եղել տարբեր պետական ուսումնական հաստատություններ, լավագույն օրինակները` ԵՊՀ-ն, Կոնսերվատորիան, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը: «Էլ չեմ ասում Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մասին, որտեղ դռները փակել էին, որ ուսանողները դուրս չգան: «Ժողովրդավար» մեր հայրենիքում` կիրթ դասախոս-ռեկտորների կողմից: Ողջունում ենք մեր սիրելի ուսանողությանը, որոնց մի հսկայական մասն այստեղ է` ուսանողներ, ձեր ուսումը միայն գրասեղանների առջև, այդ 4 պատերի մեջ չէ: Ձեր կյանքը նաև հայրենատեր լինելն է, արժեքի, գաղափարի համար ապրելն է, ճշմարտության կրող լինելն է»,- կոչ արեց նա: |
***
«Արցախցիներին մենք լայն առումով մենակ թողեցինք թշնամու երախում և ուղղակի դիտորդի կարգավիճակում նայեցինք, թե ինչ է տեղի ունենում մեր հայրենիքի հետ։ Նրանք այսօր մեր շարքերում են գտնվում, Հայաստանի տարբեր վայրերում` իրենց հայրենիքում։ Առանց բաժանարար գծերի, ով կբաժանի արցախցի ու հայաստանցի, նա ուրացող է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
***
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստիկանական շարքերին, ներքին զորքերին՝ ձեզ հանդարտ պահեք, ոստիկաններին մի փչացրեք»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Մի բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու: Մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում, և դուք իրավունք չունեք նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառելու»,- հայտարարեց Սրբազանը:
Դիտեք նաև՝