▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանքի պատճառով եկեղեցու կյանքը վտանգված է

 

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող բաց հանքում իրականացվող աշխատանքները եւ պարբերաբար տեղի ունեցող պայթեցումները երկար ժամանակ է վտանգում են 17-րդ դարի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու գոյությունը: 
400-ամյա եկեղեցին Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական տարածքի՝ Հին Ագարակում է գտնվում (ներկայիս Ագարակ քաղաքից 7կմ հեռու): Խորհրդային տարիներին հանքի բաց շահագործման արդյունքում, ամբողջովին խախտվել է հողաշերտի պահպանական գոտու ռեժիմը, եկեղեցին հայտնվել է մոտ 17 մետր բարձրություն ունեցող լանջի եզրից 2-3 մետր հեռավորության վրա: Ագարակի կոմբինատի բաց հանքի ընդլայնման հետեւանքով՝ այս պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող եկեղեցին հայտնվել է անմխիթար վիճակում : Որքանով, որ ես եմ տեղյակ, խնդրի մասին պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետը խնդրի մասին տեղյակ է պահել ՀՀ մշակույթի նախարարությանը: Մարզ այցելած հանձնաժողովը կոմբինատի տնօրինության հետ եկեղեցի այցելելուց հետո ձեռնարկությանը որոշակի պահանջներ է ներկայացրել, բայց այսօր արձանագրումենք, որ որևէ պահանջ չի ներկայացվել կամ պարզապես չեն կատարվել որևէ պահանջ: Առաջարկվել էր, որ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին տեղափոխեն Ագարակ քաղաքի տարածք: Այդ առաջարկին համակարծիք են եղել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի մասնագետները:
Ըստ Էկոլուրի (12 ապրիլի 2013թ.)` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է հանքաքար արդյունահանել XV-XVI դարերի բազիլիկ եկեղեցու տակից: Բաց հանքի տարածքում գտնվող եկեղեցու տակ զբաղեցնող պաշտպանիչ բնամասում առկա է 2995.0 հազար տոննա հանքաքար, որտեղ պղնձի պարունակությունը 0.237% է, իսկ մոլիբդենինը` 0.028%:
Այս մասին նշված է Ագարակի բաց հանքի ընդլայնման աշխատանքային նախագծում: Կոմբինատը պարտավորվել է պետբյուջե փոխանցել 400 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ, որպեսզի եկեղեցին տեղափոխվի Ագարակ քաղաք:

 

 

 

 

 

 

 

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող բաց հանքում իրականացվող աշխատանքները եւ պարբերաբար տեղի ունեցող պայթեցումները երկար ժամանակ է վտանգում են 17-րդ դարի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու գոյությունը: 
400-ամյա եկեղեցին Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական տարածքի՝ Հին Ագարակում է գտնվում (ներկայիս Ագարակ քաղաքից 7կմ հեռու): Խորհրդային տարիներին հանքի բաց շահագործման արդյունքում, ամբողջովին խախտվել է հողաշերտի պահպանական գոտու ռեժիմը, եկեղեցին հայտնվել է մոտ 17 մետր բարձրություն ունեցող լանջի եզրից 2-3 մետր հեռավորության վրա:

Ագարակի կոմբինատի բաց հանքի ընդլայնման հետեւանքով՝ այս պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող եկեղեցին հայտնվել է անմխիթար վիճակում:Որքանով, որ ես եմ տեղյակ, խնդրի մասին պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետը խնդրի մասին տեղյակ է պահել ՀՀ մշակույթի նախարարությանը: Մարզ այցելած հանձնաժողովը կոմբինատի տնօրինության հետ եկեղեցի այցելելուց հետո ձեռնարկությանը որոշակի պահանջներ է ներկայացրել, բայց այսօր արձանագրումենք, որ որևէ պահանջ չի ներկայացվել կամ պարզապես չեն կատարվել որևէ պահանջ: Առաջարկվել էր, որ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին տեղափոխեն Ագարակ քաղաքի տարածք: Այդ առաջարկին համակարծիք են եղել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի մասնագետները:Ըստ Էկոլուրի (12 ապրիլի 2013թ.)` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է հանքաքար արդյունահանել XV-XVI դարերի բազիլիկ եկեղեցու տակից: Բաց հանքի տարածքում գտնվող եկեղեցու տակ զբաղեցնող պաշտպանիչ բնամասում առկա է 2995.0 հազար տոննա հանքաքար, որտեղ պղնձի պարունակությունը 0.237% է, իսկ մոլիբդենինը` 0.028%:

Այս մասին նշված է Ագարակի բաց հանքի ընդլայնման աշխատանքային նախագծում: Կոմբինատը պարտավորվել է պետբյուջե փոխանցել 400 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ, որպեսզի եկեղեցին տեղափոխվի Ագարակ քաղաք:

Սիրակ Օհանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին