Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Իմ առաջին դերը խաղացի Քո բեմադրած դպրոցական ներկայացման մեջ:
Հետո ընկերներ դարձանք:
Դու բացեցիր թատրոնի կախարդական դռները ու ես սիրհարվեցի թատրոնին....
Հեռավոր Լոս Անջելեսում հանդիպեցինք տարիներ անց... Իմ պիեսի հերոսի՝Գեներալի կերպարը անզուգական կերտեցիր... Ցավոք համավարակն ու պատերազմը խանգարեցին պրեմիերային: Ներկայացումից պահպանված այս փոքրիկ պատառիկները ( Բեմադրող ռեժիսոր Վահե Խաչատրյան) Մեծ արտիստի հերթական դերակատարումն է , որ այդպես էլ չարժանացավ հանդիսատեսի ծափահարությանը....
Հանգչիր խաղաղությամբ սիրելի ԱՐՏԻՍՏ...
Իսկ մենք խոնարհվում ենք ու ծափահարում ...
Դիտեք նաև՝