▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդուրժողականության դեֆիցիտ

Սեպտեմբերի 20-ին վարդենիսցիների կողմից դաժան ծեծի ենթարկված՝ Ծովակի բնակիչ Հրավանդ (Գագիկ) Սարգսյանը քիչ առաջ մահացել է: 
Սեպտեմբերի 22-ին ծովակցիները փակել էին իրենց գյուղից դեպի Վարդենիս քաղաք տանող ճանապարհը, քանի որ իրենց համագյուղացիները վարդենիսցիների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել:
Այս պատմության ողբերգականությունը կայանում է նրանում, որ վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա. մեկը մյուսին ճանապարհ չի զիջել:
Բայց այս դեպքը գալիս է փաստելու տխուր մի իրականություն. մեր հասարակությունում առկա է անհանդուրժողականության, չկամության մեծ, վտանգավոր պոտենցիալ:
Օրգարխը չի հանդուրժում մի փոքր խանութատիրոջ ու հանգիստ շունչ է քաշում՝ վերջինիս օբյեկտը փակելուց հետո:
Սովածը չի հանդուրժում հարուստի երեխային, եթե նույնիսկ այդ անմեղն որևէ առնչություն չունի ծնողի գործած անիրավության համար:
Իշխանությունը չի հանդուրժում բողոքավորին, որովհետև նրա դարդը ոչինչ է համարում իր պաշտոնի բարձունքից:
Մարդը չի հանդուրժում, որևէ իշխանավորի, որովհետև ՙՙիշխանություն՚՚ բառը նույնացնում է զոռբայության հետ:
ՙՙՈւժն է ծնում իրավունքը՚՚ արտահայտությունը մեզանում հասկացվել է ամենապրիմիտիվ, գռեհիկ, ֆիզիկական հարթության մեջ:
Այդ ՙՙուժի՚՚ զոհն ամեն օր դառնում են անմեղ մարդիկ, որբ ու անտեր մնացած ընտանիքներ, անհեր երեխաներ, որդեկորույս մայրեր...
...Հոգու ուժով Աստված ու հայրենիք սիրել է պետք, նվիրումի ուժով պետք է տրվել գաղափարին, ընտանիքին:
Այնժամ մենք կունենաք երկիր, որի հասարակությունը հանդուրժողականության ու տոլերանտության օրինակ կլինի:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին