▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համայնքների խոշորացումն այլընտրանք չունի

Հիմա ակտիվորեն քննարկվում է համայնքների խոշորացման ծրագիրը:
Գիտեմ, որ, օրինակ, փոքր, տարալուծվող գյուղերի բնակիչները «խանդի» զգացում են ունենալու: Դժվար է, ենթադրենք, քարաշամբցի ծնվելը, հետո, օրինակ, լուսակերտցի կոչվելը:
Բայց համայնքների խոշորացման ծրագիրն այս պահին այլընտրանք չունի:
Մեղավորներ փնտրելու ցանկություն չունեմ, բայց արտագաղթի ծավալը թույլ չի տալիս, որ փոքր գյուղերում տեղական իշխանություններ ձևավորվեն. ավագանիները կազմվում են ծանոթ-խնամի սկզբունքով, գյուղապետի պաշտոնը դառնում է ցմահ:
Դարձյալ մեղավորներ չեմ փնտրում, բայց աղքատությունն երկիրը կերել է ու հացի կարոտ մարդը չի կարող մտածել ոչ գյուղապետ ու ոչ էլ՝ ավագանի դառնալու մասին:
Եւ վերջապես՝ «ծաղկուն» 70 տարիների ընթացքում ստեղծվել են բազում արհեստական միավորներ, որոնք շնչահեղձ են լինում նոր իրականության մեջ՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով:
Համայնքներում անհրաժեշտ է ապահովել գոնե տարրական կառավարում, իսկ դրա համար անհրաժեշտ է ռեսուրսների ինվենտարիզացիա: Սրա առաջին քայլը համայնքների խոշորացումն է:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին