Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր երրորդ անգամ հանվել է աճուրդի: Այս մասին տեղեկանում ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքէջից:
Այս անգամ աճուրդի նախնական գին է սահմանվել 15 միլիարդ 673 միլիոն 500 հազար դրամը: Որպես աճուրդի վերջնաժամկետ է սահմանված հունիսի 27-ը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր երրորդ անգամ հանվել է աճուրդի: Այս մասին տեղեկանում ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքէջից:
Այս անգամ աճուրդի նախնական գին է սահմանվել 15 միլիարդ 673 միլիոն 500 հազար դրամը: Որպես աճուրդի վերջնաժամկետ է սահմանված հունիսի 27-ը:
Հիշեցնենք, որ Համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 20-ին՝ 19 350 100 000 ՀՀ դրամ նախնական արժեքով։ Գնորդ չհայտնվելու հետևանքով հունիսի 2-ին նորից դրվեց աճուրդի: Այս անգամ արդեն` 17 մլրդ դրամով: