▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում քննարկվում է Աննա Հակոբյանի թանկարժեք պայուսակի գինը

Կարդացեք նաև՝ Կրկնվող կեղծ գրառումներ՝ Աննա Հակոբյանի՝ Hermès-ին նման պայուսակի վերաբերյալ

Համացանցում քննարկվում է Աննա Հակոբյանի թանկարժեք պայուսակի գինը․ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Մեդիահաբ․am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի տիկինը սիրում է իր վրա ուշադրություն սևեռել, երբեմն տպավորություն է, որ միտումնավոր է շատ բաներ անում, որպեսզի իր մասին խոսեն, քննարկեն ու քննադատեն:

Աննա Հակոբյանը մեկնել է Չինաստան, նա մասնակցել ու ելույթ է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության կանանց Ֆորումի բացմանը։ Այս մասին մենք տեղեկանում ենք բազմաթիվ տեսանյութերից, որոնք հրապարակվում են տիկնոջ սոցցանցերում:

Եվ ահա այդ տեսանյութերում մեր ուշադրությունը գրավեց Փաշինյանի տիկնոջ պայուսակը, թվում է՝ Աննա Հակոբյանին հատուկ այնպես են նկարահանել, որ պայուսակը անընդհատ լինի առանցքային: Եվ հենց սա էլ մտածելու տեղիք տվեց, որ պայուսակը առանձնահատուկ է, և Հակոբյանը հատուկ է այնպես անում, որ պարզ լինի՝ այն թանկարժեք է:

MediaHub-ը ստուգեց և պարզեց՝ պայուսակն իսկապես թանկարժեք է, բայց բացի թանկարժեք լինելուց, այն նաև դժվար է ձեռք բերել: Խոսքը աշխարհահռչակ «Hermes» բրենդի «Hermes white Mini Kelly Picnic» պայուսակի մասին է։ Դրա արժեքը տատանվում է 40.000 դոլարից մինչ 100.000 դոլար։

Օրինակ՝ «Sotheby's»-ի կայքում, որը ամենահին և ամենահեղինակավոր աճուրդային տներից մեկն է աշխարհում, պայուսակի լոտի գինը 45.000-55.000 դոլար է։ Այսինքն՝ սա այնպիսի պայուսակ է, որը ամեն մարդ չի կարող ձեռք բերել և ստիպված է սպասել մինչ սեփականատերը որոշի աճուրդի հանել:

Նշենք, որ ինչպես ցանկացած «Hermes», այս պայուսակը ևս ամենից շատ կրկնօրինակվողներից է՝ Չինաստանի օնլայն խանութներում և այլ մարկետփլեյսերում այն կարելի է ձեռք բերել 5000 դրամով անգամ: Բայց հասկանալի է, որ Փաշինյանի տիկինը միայն օրիգինալ պայուսակը կկրի և այդպիսի հպարտությամբ ի ցույց կդնի, որ մենք հետաքրքրվենք, թե ինչն է խնդիրը: Իսկ խնդիրը, փաստացի, դրա թանկարժեք լինելն է:

Ինչո՞վ է հայտնի այդ պայուսակը․ նախ և առաջ «Kelly by Hermès» պայուսակները աշխարհում ամենապահանջված և բավականին թանկ պայուսակներից են: Այն գնելու համար շատ երկար գործընթացի միջով պետք է անցնել, քանի որ «Kell»y-ի այս մոդելը թողարկվում է տարին մի քանի անգամ, և որոշ առաջարկներ հասանելի են միայն տարին մեկ կամ երկու սեզոնի: Բայց առաջնային պետք է լինել «Hermes» բրենդի բուտիկներից մեկի հավատարիմ հաճախորդը, հաճախակի գնումներ կատարել այս խանութից, թեև անգամ սա չի երաշխավորում, որ հնարավոր է գնել «Hermes» բրենդի «Kelly» կամ մեկ այլ հայտնի՝ «Birkin» պայուսակը։ Եվ պետք է սպասեք, մինչ «Hermes» բրենդը կհամարի, որ դուք արժանի եք այդ պայուսակները գնելու։ Սպասման ժամանակը կարող է տատանվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված պահանջվող մոդելից և առկայությունից: Եվ մինչ դուք սպասում եք, որ խանութը ձեզ կանչի, պետք է շարունակեք այցելել բուտիկ և ծախսել։

Իսկ Աննա Հակոբյանը սիրում է թանկարժեք զարդեր և աքսեսուարներ կրել, օրինակ, նա «Van Cleef & Arpels» բրենդի ակնհայտ սիրահար է»։

Հեղինակ՝ Մարիաննա Արամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին