▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում հայտնված լուսանկարի կառույցը Կրծած Կուկուրուզին փոխարինողը չէ

Համացանցում հայտնված լուսանկարի կառույցը Կրծած Կուկուրուզին փոխարինողը չէ: Երիտասարդական պալատի երեք ճարտարապետներից Հրաչիկ Պողոսյանը հիշեցնում է` 2010-ին էր, որ նախկին պալատի տարածքի համար հայտարարվեց ճարտարապետական նախագծերի միջազգային բաց մրցույթ: Հայտեր էին ներկայացրել ավելի քան 1000 ճարտարապետներ` 60 երկրներից: Լուսանկարի կառույցը հենց այդ նախագծերից մեկն է: Հաղթողն էլ «Արայ Արքիթեքչր» ճապոնական ընկերության ճարտարապետ Կիոկազու Արայի նախագիծն էր, հաղորդում է ArmnewsTV-ն:

Ճապոնական նախագծով 4,5 հա տարածքում պետք է կառուցվեր ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան հյուրանոցային համալիր, միջազգային գործարար կենտրոն, բնակարանային համալիր: Ըստ այդ նախագծի լինելու էր երկու մասնաշենք` 150 մ և 90 մ բարձրությամբ: Տարիներն անցան, նախագիծը դեռ թղթի վրա է:

Երեւանի կիսակառույցների ճակատագրերում հստակեցում մտցնելու նպատակով անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը շինարարության ժամկետներ պահանջեց կառուցապատողներից: Պարզվեց, որ Երիտասարդական պալատի տեղում շինարարությունը հետաձգվել է կառույցի բարձրության վերաբերյալ կառուցապատողին ներկայացված սահմանափակման պատճառով: Նախկին երիտասարդական պալատի տարածքը պատկանում է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը: Սեփականատերը Էդուարդ Ավետիսյանն է: Ընկերությունից էլ փորձեցինք պարզել, թե ինչ փուլում են նախագծի պարամետրերի փոփոխման աշխատանքները, եւ վերջապես երբ կսկսվի ու կավարտվի համալիրի շինարարությունը: Տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ խոսել այդպես էլ չհաջողվեց:

 

Համացանցում հայտնված լուսանկարի կառույցը Կրծած Կուկուրուզին փոխարինողը չէ: Երիտասարդական պալատի երեք ճարտարապետներից Հրաչիկ Պողոսյանը հիշեցնում է` 2010-ին էր, որ նախկին պալատի տարածքի համար հայտարարվեց ճարտարապետական նախագծերի միջազգային բաց մրցույթ: Հայտեր էին ներկայացրել ավելի քան 1000 ճարտարապետներ` 60 երկրներից: Լուսանկարի կառույցը հենց այդ նախագծերից մեկն է: Հաղթողն էլ «Արայ Արքիթեքչր» ճապոնական ընկերության ճարտարապետ Կիոկազու Արայի նախագիծն էր, հաղորդում է ArmnewsTV-ն:
Ճապոնական նախագծով 4,5 հա տարածքում պետք է կառուցվեր ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան հյուրանոցային համալիր, միջազգային գործարար կենտրոն, բնակարանային համալիր: Ըստ այդ նախագծիч լինելու էր երկու մասնաշենք` 150 մ և 90 մ բարձրությամբ: Տարիներն անցան, նախագիծը դեռ թղթի վրա է:
Երեւանի կիսակառույցների ճակատագրերում հստակեցում մտցնելու նպատակով անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը շինարարության ժամկետներ պահանջեց կառուցապատողներից: Պարզվեց, որ Երիտասարդական պալատի տեղում շինարարությունը հետաձգվել է կառույցի բարձրության վերաբերյալ կառուցապատողին ներկայացված սահմանափակման պատճառով: Նախկին երիտասարդական պալատի տարածքը պատկանում է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը: Սեփականատերը Էդուարդ Ավետիսյանն է: Ընկերությունից էլ փորձեցինք պարզել, թե ինչ փուլում են նախագծի պարամետրերի փոփոխման աշխատանքները, եւ վերջապես երբ կսկսվի ու կավարտվի համալիրի շինարարությունը: Տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ խոսել այդպես էլ չհաջողվեց:Համացանցում հայտնված լուսանկարի կառույցը Կրծած Կուկուրուզին փոխարինողը չէ: Երիտասարդական պալատի երեք ճարտարապետներից Հրաչիկ Պողոսյանը հիշեցնում է` 2010-ին էր, որ նախկին պալատի տարածքի համար հայտարարվեց ճարտարապետական նախագծերի միջազգային բաց մրցույթ: Հայտեր էին ներկայացրել ավելի քան 1000 ճարտարապետներ` 60 երկրներից: Լուսանկարի կառույցը հենց այդ նախագծերից մեկն է: Հաղթողն էլ «Արայ Արքիթեքչր» ճապոնական ընկերության ճարտարապետ Կիոկազու Արայի նախագիծն էր, հաղորդում է ArmnewsTV-ն:Ճապոնական նախագծով 4,5 հա տարածքում պետք է կառուցվեր ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան հյուրանոցային համալիր, միջազգային գործարար կենտրոն, բնակարանային համալիր: Ըստ այդ նախագծիч լինելու էր երկու մասնաշենք` 150 մ և 90 մ բարձրությամբ: Տարիներն անցան, նախագիծը դեռ թղթի վրա է:Երեւանի կիսակառույցների ճակատագրերում հստակեցում մտցնելու նպատակով անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը շինարարության ժամկետներ պահանջեց կառուցապատողներից: Պարզվեց, որ Երիտասարդական պալատի տեղում շինարարությունը հետաձգվել է կառույցի բարձրության վերաբերյալ կառուցապատողին ներկայացված սահմանափակման պատճառով: Նախկին երիտասարդական պալատի տարածքը պատկանում է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը: Սեփականատերը Էդուարդ Ավետիսյանն է: Ընկերությունից էլ փորձեցինք պարզել, թե ինչ փուլում են նախագծի պարամետրերի փոփոխման աշխատանքները, եւ վերջապես երբ կսկսվի ու կավարտվի համալիրի շինարարությունը: Տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ խոսել այդպես էլ չհաջողվեց:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին