Հայեր ջան Քեսաբը կարծես թե համարյա ազատագրված է, բայց այ Հալեպի հայերի վիճակը մնում է առավել քան օրհասական: Ողջ սիրիական ժողովրդի վիճակն է ծանր, բայց անդրադառնանք մեր հայրենակիցներին, իսկ հատկապես հալեպահայերին, որովհետև Հալեպի գաղութը համարվում է Մայր գաղութ:
2011-ից սկսած բոլորս էլ տեսնում էինք,որ Ասսադը թուլամորթ չէ և չի նահանջելու, իսկ նրա հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան տապալել: Այս համատեքստում դժվար չէր կռահել, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որ այնտեղի հայերը տուժեն,հատկապես` հալեպահայերը:
Քեսաբի և մնացյալ հայաշատ բնակավայրերի հայերին պաշտպանելու նպատակով շատ առաջարկներ են հնչել, բայց շատ քչերն են, որ հենց սկզբից են գիտակցել, որ հայերին փրկելու ամենաճիշտ միջոցը հայրենիք նրանց բերելն է. ինչպես ասում է ազատամարտիկ Շահե Աճեմյանը, ում է պետք գաղութում հայապահպանությունը, եթե նպատակը մի օր նրանց հայրենիք տեղափոխելը չէ: