Հալեպ, Հալեպ...չկա Հալեպ այլեւս: Երկու տարի ասում ենք` դուրս է պետք բերել հայերին այնտեղից, թող վաճառեն այն, ինչ դեռ կա, անմիջապես տեղափոխել է պետք նրանց Հայաստան, Արցախը բնակեցնել: Մեզ պատասխանում էին` «սադրիչներ, չփորձեք քանդել հին հայկական օջախը...»
Եկեղեցի, ՀՅԴ, Բ26` բոլորն ունեին շահեր «համայնք»պահելու այնտեղ: Պահեցի'ք: Հրեաներին եք պոչ ու պոզ կպցնում` նայեցեք, ինչպես է Իսրայելը գործում, երբ որեւե երկրում հրեաներին վտանգ է սպառնում: Մեկ օրում օդանավեր են ուղարկում ու տեղափոխում են Իսրայել, հետն էլ օգնություն, տուն, փող, աշխատանք ապահովում: Բա՞դուք: Ազատագրված հող ունենք, որ հիմա սակարքում եք... Քանի հազար մարդ կարող էինք ու պարտավոր էինք վերաբնակեցնել... Հալեպ...