Արցախում թշնամու գնդակից փոխգնդապետ է զոհվել(ՖԻԶՈՒԼԻ), սա նշանակում է, որ պատասխանը պետք է շատ խիստ լինի, ընդհուպ մինչև պատերազմից չվախենալը: Ինձ մոտ գնալով արմատավորվում է այն համոզմունքը, որ ինչքան շուտ սկսենք էնքան ավելի քիչ զոհերով կավարտենք հերթական պատերազմը:
Times.am-ը գրել է, որ համաձայն կայքի տեղեկությունների` հակառակորդի գնդակից զոհվել է Պաշտպանության բանակի փոխգնդապետ:
Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: