▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացառատն «անկախություն» է պահանջում.168.am

168.am-ի փոխանցմամբ` այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները՝ բողոքելով տեղական ինքնակառավարման մարմիններից և պահանջելով թաղամասն առանձնացնել քաղաքից ու գյուղական համայնքի կարգավիճակ տալ:

«1961թ. Հացառատ գյուղը միացրել են նախկին Կամո քաղաքին, հետո ուժեղ շինարարություն գնաց Կամոյում՝ դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, հիվանդանոց և այլն, իսկ Հացառատում՝ ոչինչ, մի բուժկետ էլ չկա: Հիմա էլ ոչինչ չի արվում, թեև հողի և մյուս հարկերը վճարում ենք: Դիմել ենք նախագահին, նախկին վարչապետին, մարզպետն է պատասխանել, թե Հացառատի համար ինչ գործեր են արվել, ինչքան գումար է ծախսվել, բայց ո՞ւր է, թող գան, ցույց տան, ոչ մի բան էլ չեն արել»,-168.am-ի հետ զրույցում ասել է  Հացառատի բնակիչ Նորիկ Գևորգյանը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին