«Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի»,-այսօր հայտարարել է քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը՝ մասնավորապես նշելով․ « Գյումրեցիներին հայի ու թուրքի բաժանող այդ ինն ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, թող տղամարդկություն ունենա ՝ հայտարարի: Ես հայտարարում եմ՝ այդքան տղա է, քաղաքում բոլորը գիտեն՝ Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիություն ստանալու»,- ասել է նա` չհստակեցնելով, թե խոսքն ում մասին է և նշեց, որ շուտով կիմանան, թե ով է:
Այս առիթով քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է՝ Դուք եք հրապարակել, դուք էլ անունը տվեք...
Դիտեք նաև՝