▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում տեղի ունեցածը ձեռնտու էր ԱՄՆ-ին, Թուրքիային և Արևմտյան երկրներին. Սարգիս Հացպանյան

 

Մինչ մենք նստած մեզ դրել ենք խելացիի տեղ, մեր պարտքն ենք համարում մյուսներին քննադատելը, ով իրենց նման չի վարվում, մինչ նկար փոխել-չփոխելու հետ կապված իրար միս ենք ուտում, մինչ ամեն մեկը իրա սրտի ցավը ուժեղա համարում մյուսներից ու պարտադրում, որ բոլորը իր սրտի չափ ցավեն, մինչ իրար դավաճան ենք հանում, մինչ իրար ինչ ասես ասում ենք,,, մինչ ամեն մեկը իր միտքը ամենախելացինա համարում ԷՆՏՂԵՂ Ադրբեջանը անցնումա կտրուկ գործողությունների ու պատերազմա հրահրում...
Զգում եք ինչքան անարժեքա իրար վիրավորելը, իրար մտքերը իրար փաթաթելը ու պարտադրել, անիմաստ կռվելը, թե ով է ճիշտ, որովհետև ամեն մեկը իր տեսանկյունից ճիշտ է կամ սխալ...
հ.գ. ու հիշեք ամենաուժեղ ցավացող սիրտը բթանումա հաճախ ու նույնիսկ արտահայտվելու ցանկություն չի ունենում, իսկ դուք դրել կռվում եք թե ում սիրտնա ամենաշատը ցավում,,, ոչ մեկիդ դրա համար մեդալ չեն տալու մի մտահոգվեք, ու ոչ մեկդ ձեր հոգին ավելի բարի ու կարեկցող մի համարեք, որովհետև իսկական սիրտը երևումա ոչ էսպիսի իրավիճակներում, այլ սովորական պայմաններում,,,, էսպիսի դեպքերում նույնիսկ թուրքի (էս բառը որպես սիմվոլ եմ վերցրել, ոչ թե ազգություն) սիրտը կցավա...
հ.գ.2 եթե իսկապես բարի սիրտ ունեք, ապա երբեք չեք մոռանա, որ ձեր դիմացինը մարդ է, ոչ թե կհիշեք միայն դժբախտության ժամանակ,,,, հիշեք դուք ինչքան սեր եք տալիս ցանկացած երեխայի, ցանկացած մարդու ու կհասկանանք թե ինչքան չկաք... 
Նյութ էի կարդում, որ մի ուսանողուհի ինքնասպանա փորձել լինի ու քոմենթներում էդ մարդու հասցեին վիրավորանքից բացի ուրիշ բան չկարդացի, դա է ձեր կարեկցանքը? թե պիտի մահանար նոր վայ վույներդ կապեիք, թե երբ մահից հետո որ էլ անելիք չունեք նոր սրտներդ ցավում, իսկ քանի կարող եք մարդկանց օգնել ոչ մի տեղերդ չի ցավում...
Լրիվ գնա մեռի արի սիրեմ վիճակնա մեր մոտ...
հ.գ.3 ՈՒֆ աման եսիմ է...

Հունվարի 20-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս` «Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը. Պուտին - Էրդողան նոյեմբերյան հանդիպման արդյունքների արձագանքները, հետևանքները և զարգացումները 2015 թվականին» թեմայով: Ասուլիսի բանախոս Սարգիս Հացպանյանը Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը կապում է նոյեմբերին տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման հետ: Ըստ վերլուծաբանի Պուտին-Էրդողան հանդիպումից տուժողը հայությունն ու Հայաստանն է: «Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարծում են, որ 2015-ի առաջին իսկ օրերին տեղի ունեցածը հենց այդ հանդիպման արդյունք է, քանի որ Ռուսաստանը Հայաստանում ունի ոչ թե քաղաքական, տնտեսական կամ մշակութային ներկայություն, այլ` ռազմական: Անմեղսունակ պիտի լինել, մտածելու համար թե այդ տղան ինքնուրույն է մտածել և կատարել գործողությունը»-ասաց  Հացպանյանը:

  Բանախոսը տարօրինակ է համարում նաև համաշխարհային մամուլի լռությունն ու անտարբերությունը: Նրա խոսքով  բացի հայկական մամուլից ոչ մի երկիր չի արձագանքում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, լուռ է նաև եվրոպական մամուլը: Եվ եթե նման բան տեղի ունենար այլ երկրում նույնիսկ մեզ հարևան երկրներում, մինչև հիմա ողջ հասարակությունը տեղեկացված կլիներ: 

 «Այս ամենը չլինելու պատճառը 2015-ին ընդառաջ մեր այսպես ասած շատ խեղճացած, ինքնուրույն ոչ ինքնիշխան իշխանությունների ժամանակահատվածում ապրող լինելուց է գալիս: 25 տարի է ապրում եմ Հայաստանում երբեք ինձ այսաստիճան բարոյալքված չեմ զգացել»-նշեց բանախոսը: 

Ինչ վերաբերում է թուրքական մամուլին, ապա այստեղ միայն կարելի է գտնել հայերենից կատարված թարգմանություններ: Վերլուծաբանի կարծիքով Գյումրիում տեղի ունեցածը ձեռնտու էր ԱՄՆ-ին, Թուրքիային և Արևմտյան երկրներին և այս ոճրագործության հետևում կանգնած են այս երկրների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած խռովություններին բանախոսը նշեց, որ դրանց հետևանքը եղավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցությունը: «Եթե չլինեին Գյումրիի դեպքերը Պուտինը ցավակցություն չէր հայտնի: Հայաստանը թանկ չէ ռուսական կողմի համար և վերջինս ցանկացած պահի Հայաստանին կհանձի առյուծի երախը, իսկ Արցախյան խնդիրը հակահայկական հանգուցալուծում կստանա, իսկ ռուսները երբեք հայամեդ կեցվածք չեն ընդունի»- եզրափակեց  Հացպանյանը: 

Հասմիկ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին