▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում շտապօգնության մեքենայով վթարի ենթարկված հղի կինը ծննդաբերել է

Առավոտյան Գյումրիում վթարի ենթարկված շտապ օգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է, նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Այսօր՝ օգոստոսի 14-ին, հերթական ավտովթարն էր տեղի ունեցել շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 09:50-ի սահմաններում Գյումրիում բախվել էին շտապօգնության մեքենան և «Opel»-ը: Ինչպես հայտնել էր Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող հղի բուժառուն և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին