«Գյումրու ընտրություններում տեղական իշխանիկները որոշել են ընտրազեղծարարության նոր հնարք կիրառել։ Տեղեկություններ կան, որ իշխանության թեկնածուի թիմն ընտրատեղամասային հանձնաժողովի իր անդամներին առաջարկել է մրցակից թեկնածուների քվեները հաշվելիս մատները թանաքոտել և առնվազն 100 քվեաթերթիկի վրա հետք թողնելով՝ դարձնել անվավեր։ Հիշեցնենք, որ Գյումրիում առաջադրվել են «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, ԲՀԿ, «ԳԱԼԱ», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմքում», ՀԱԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Բալասանյան դաշինքը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։