Կմեռնեմ .... նման բան ոչ տեսել էի,ոչ լսել...
Ուրեմն` ինձ համար ծնողիս հետ քայլում եմ փողոցով ու մեզ է մոտենում մի բավական գրավիչ արտաքինով աղջիկ: Շատ կիրթ բարևում է ու ծնողիս է տալիս մի հատ գովազդային թերթիկ: Մենք հետաքրքրվում ենք, թե ինչ գովազդ է, բայց այդ աղջկա պատասխանը շատ կարճ էր` կարդացեք, կիմանաք .... ու շտապով հեռանում է: Նոր բացում եմ այդ թուղթն ու կարդում արդեն երկու ժամ անց: Պարզվում է` Գյումրիում կա ոչ ավելի, ոչ պակաս հոգևոր կենտրոն <<Վերածնունդ եկեղեցի>> անունով, որը կազմակերպում է հատուկ հավաքույթ ....-Հեսա սկսվում է կինոն `բռնվեք -....որտեղ աղոթք է հնչելու տոհմական ձեռքբերովի ու ժառանգական անեծքի դեմ ..... չէ` դուք հասկանու՞մ եք սա ինչ է նշանակում .... գիտական միտքը նման բան դեռ չի հայտնաբերել .... նախ` ո՞վ է այդ աղոթքը կարդալու, երկրորդ` ո՞վ է դիագնոզը հստակեցնելու` ասենք իմ վրա եղած անեծքը ժառանգակա՞ն է, ձեռքբերովի՞, թե՞ տոհմական ..... հետո ինչ ասել է այդ անեծքների տեսականին .... հետաքրքիր է մատուցվող ծառայությունների մեջ էլ ի՞նչ տեսականի կա ... մի խոսքով գժանոց:
Ասենք` ես կուզեի իմանալ` իսկ թուղթուգրի համար հավաքույթը ե՞րբ է, կամ տանը մնացածներին վրա-քաշ անելու հավաքու՞յթը երբ է...