▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտեք գոնե մեկ տարբերություն «նախկինների» ու «ներկաների» միջև...Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Գտեք գոնե մեկ տարբերություն «նախկինների» ու «ներկաների» միջև...
Թե ժողովրդի վճարած հարկերը միլիոններով ինչպես են գողացվել ու մսխվել Մաշտոցի պողոտայի գետնանցումի իբր թե վերանորոգման համար, բազմիցս եմ խոսել ու շարունակելու եմ հետևողական լինել` հատկապես որ իմ տասահոլովակի հիման վրա այս հարուցված քրեական գործով վկա եմ։
Փաստացի ասելիքս մեկն է` երբ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ապաշնորհ կառավարումն ու հանցավոր անգործությունը արդարացնում են նախկինների թողնած «թալանված ժառանգությամբ», ապա ինչո՞վ են տարբերվում նրանցից, եթե քաղաքապետարանի մասշտաբով ապօրինություններ են գործում։ Առանց պայմանագրի ներքին պայմանավորվածությամբ (տղայական) «գործեր են անում», հարցումներին լղոզված ու աբսուրդային պատասխաններ տալիս` հիմնականում ժամկետնանց, նույն տարածքում մի քանի անգամ իրականացնում են նույն վերանորոգման շինաշխատանքները, քանի որ ամեն ինչ քանդվում ու ավիրվում է անորակության պատճառով, ոչ ոք հաշվետու չէ ժողովրդի առաջ մսխված ու վատնված միլիոնների համար ու դեռ ոչ ոք չի պատժվել...
Չգիտեմ դուք ոնց, բայց ես գտա մեկ տարբերություն` նախկինների կառուցածը քաղաքին ծառայում էր տասնամյակներով ու թեկուզ հին վիճակում, բայց էլի կծառայեր, եթե ներկաները փող լվանալու համար հին որակյալը չավիրեին նոր անորակով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին