▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին

Երեկ՝ ապրիլի 4-ին, արձակագիր, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրառում էր կատարել ֆեսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Գրողների միության շենքի պետականացման խնդրին.

«Գրողների միության շենքը, ըստ թափառող լուրերի, թրքական դեսպանատան հեռանկարով են վերցնում, իսկ նկարիչների միության շենքը՝ նրա կրտեր եղբոր, կամ հակառակը»։

Oragir.News-ը կապ է հաստատել Սպարտակ Ղարաբաղցյանի հետ, ով  զրույցում մեծ ցավով հիշատակել է նաև Մոնթեի խոսքերը՝ դրանք կապելով այսօր մեր երկրում տիրող ծանր իրավիճակի հետ․

«Դե, չակերտավոր բարեկամական երկրները, վերջիվերջո, պետք է դեսպանատներ ունենա՞ն, թե՞ չէ։ Այն ուղտը, որը մի օր պետք է չոքեր Երևանի դռանը, արդեն չոքել է։ Այս նույն անհանգստությունը Կոնսերվատորիայի համար է, վաղը Մատենադարանի համար կլինի։ Սրանք մեր մշակութային էջերն են, որոնք հերթի են դրած, որ կամաց-կամաց պետք է փակվեն։ Ու Մոնթեն ճիշտ էր ասում, որ Արցախը տալով՝ մենք թերթում ենք մեր պատմության վերջին էջը։ Հիմա մեր պատմության վերջին էջը թերթելու ժամանակն է»,- եզրափակել է հրապարակախոսը։

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին տեղեկության չի տիրապետում․

«Տեղյակ չենք, համենայն դեպս՝ մեզ ուղարկված փաթեթում նման բան նշված չէ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին