▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրողի ծոցն ենք ուղարկելու բոլոր նրանց, ում տեղն այնտեղ է

Մենք ու գրողի ծոցը

Ի միջիայլոց` մի տրվեք պաշտոնական պնակալեզությանը: Սերժը Թուրքիան գրողի ծոցը ՉԻ ՈՒՂԱՐԿԵԼ: Բառացիորեն ասված էր հետեւյալը` «Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»...

Այսինքն, երբ նրան պետք է լինում, նա հիշում է «պարզ մարդկանց» մասին ու թաքնվում է նրանց մեջքերի ետեւում... Բա «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսելիս ու սույն արձանագրությունները ստորագրելիս ինչո՞ւ չէիք հիշում պարզ մարդկանց մասին: Բա մարտի մեկին տասը պարզ հայ մարդ Երեւանի փողոցներում սպանված, ինչո՞ւ չհիշեցիք: Բա սեպտեմբերի երեքին, մեր երկիրը Պուծինին հանձնելուց կրկի'ն մոռացաք պարզ մարդկանց հարցնել, հիմա ասում եք «մի գիշերվա մեջ չեիք հասցնելու բոլորին հարցնել...» Այդպես որ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ ԵՒ ԴԵՌ ՊԻՏԻ ՈՒՂԱՐԿԵՆՔ ԱՅՆ ԱՄԵՆՆ ՈՒ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՒՄ ՏԵՂՆ ԱՅՆՏԵՂ Է:

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին