Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը կարող է զրկվել իր բեմական կեղծանունից: Ըստ ռուսական ԶԼմ-երից մեկի` «Հրեաների աչքերով» մեդիա խումբ» ՍՊԸ -ն հայտ է ներկայացրել երգչի լոգոտիպը (GL) գրանցելու համար։
Լեպսը չի հասցրել ժամանակին գրանցել իր ապրանքանշանները, ուստի ընկերությունը ներկայում փորձում է զրկել Լեպսին բեմական կեղծանվան իրավունքից,- այս մասին հայտնել է ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վիտալի Դորոշենկոն:
Նշենք, որ Լեպսի ներկայացուցիչները չեն կարողացել մանրամասն մեկնաբանություն տալ այս հարցի առնչությամբ, սակայն նկատել են, որ Լեպսը ևս նման հայտ է ներկայացրել։