Լոս-Անջելոսում կայացավ Գրեմմի 56-րդ մրցանակաբաշխությունը:
Երաժշտական ինդուստրիայի և շոու-բիզնեսի առաջին դեմքերը քայլեցին կարմիր գորգի վրայով և բեմ դուրս եկան՝ ցուցադրելով լավագույնն, ինչին ընդունակ են:
Ի դեպ, միջոցառման պրոդյուսերներն այս տարի նախապատվությունը տվել էին համեստ հանդերձանքին և խորհուրդ չէին տվել համարձակ և պրովոկացիոն հագուստ կրել:
Աստղերի մեծամասնությունը հետևել էր կազմակերպիչների խորհրդին, բացառությամբ Պերիս Հիլթոնի, ով ներկայացել էր կիսաթափանցիկ զգեստով:
Միջոցառումը վարում էր ամերիկացի հիպ-հոպ կատարող LL Cool J-ը, իսկ երեկույթը մեկնարկեց Բեյոնսեի և Ջեյ Զիի կատարումը՝ Drunk in Love երգով:
Հիմնական անվանակարգերում հաղթողներն էին.
Լավագույն նոր արտիստ Macklemore&Ryan Lewis
Դուետով կամ խմբով լավագույն վոկալ փոփ-կատարում Daft Punk և Ֆարել Ուիլյամս Get Lucky
Լավագույն սոլո փոփ-կատարում Lorde Royals
Լավագույն փոփ-ալբոմ Բրունո Մարս Unorthodox Jukebox
Լավագույն ռոք-ալբոմ Led Zeppelin Celebration Day
Լավագույն ռեփ-ալբոմ Macklemore&Ryan Lewis The Heist
Լավագույն R&B ալբոմ Ալիշա Քիս Girl on Fire
Լավագույն տեսաերիզ Ջասթին Թիմբերլեյք և Ջեյ Զի Suit & Tie
Տարվա երգ Lorde Royals
Տարվա ձայնագրություն Daft Punk և Ֆարել Ուիլյամս Get Lucky
Տարվա ալբոմ Daft Punk Random Access Memories