▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրական հայերենով հնարավո՞ր չէ հումոր անել

Մասնագետների և հեռուստադիտողների կողմից հաճախ է քննարկվում եթերից հնչող հայերենը՝ մասնավորապես հումորային հաղորդումներում  և սերիալներում հնչող արտահայտությունները: Մի փոքր ուսումնասիրություն անցկացնելուց հետո պարզեցի, որ կարելի է կատակել գրագետ հայերոնով: Ստորև ձեզ եմ ներկայացնում Ժիրայր Անանյանի «Տաքսի-տաքսի» ներկայացումից, «Վիտամին» և «32 ատամ» ակումբների մեր օրերում ստեղծված ժամանակակից հումորային մանրապատումներից  հատվածներ («32 ատամ»-ը փորձել է համադրել գրականը ժամանակակից խոսակցականի հետ և  ստացվել է ավելի ծիծաղելի): «Տաքսի-տաքսի»-ն նկարահանվել է 1983թ.-ին և ներկայացման  ընթացքում հնչում է բացառապես գրական, գեղեցիկ և գրագետ հայերեն, չկա ոչ մի գռեհիկ  արտահայտություն, փողոցային բառ, բայց սյուժեն անսպառ ծիծաղ է պարգևում հանդիսատեսին և  հեռուստադիտողին: Նույն հայերենով են խոսում և՛ տնօրենը, և՛ վարորդը, և՛ պաշտոնյան  ու  տանտիկինը, և զոքանչն ու բանվոր դասակարգը: Այս ամենին, երբ ավելացնում ենք վարպետներ Կարպ Խաչվանքյանի, Մելինե Համամջյանի, Սվետլանա Գրիգորյանի և այլոց գրագետ ու պրոֆեսիոնալ  խաղը, ապա հանդիսատեսին մատուցվող ծիծաղը դառնում է ավելի որակյալ ու  բարձրարժեք: Ինչո՞ւ էր 30 տարի առաջ հնարավոր կատակել գեղեցիկ հայերենով, իսկ հիմա հնարավոր չէ: Ինչո՞ւ մեր  օրերում չեն ստեղծվում նմանատիպ հումորային ներկայացումներ, ինչո՞ւ են այսօր եթերից հնչում միայն ժարգոնային և փողոցային բառապաշարով հագեցած «հումորներ», և փորձում են անբովանդակ  և չստացված էպիզոդները համեմել ծամածռություններով և անտաղանդ «խաղով»: Ի՞նչն է  փոխվել, մի՞թե 30 տարի առաջ չկար հասարակություն, այդ հասարակության տարբեր խավերի  ներկայացուցիչները ինչպե՞ս էին հասկանում գրական հայերոնով ներկայացված ֆիլմերն ու  ներկայացումները: Ինչո՞ւ են հիմա եթերային անորակություննները պատճառաբանում  հեռուստադիտողների կողմից պահանջված լինելով, մի՞թե մենք այդքան ցածրաճաշակ և անգրագետ  ենք դարձել: Ժիրայր Անանյանի և մերօրյա սցենարիստների կողմից գրված ներկայացումների և  մանրապատումների տարբերությունը լեզվական տեսանկյունից  և  գրագետ  լինելուց  բացի  նաև  այն  է, որ «Տաքսի-տաքսի» և այլ համարժեք  գործերը մնայուն  են և դիտվում են նաև 30 տարի անց՝  նույն  ոգևորությամբ, իսկ  այսօրվա «հումորները» կյանք  չունեն և մոռացվում են օրեր անց:

 

Հեղինակ` Ալեքսան Սարգսյան

Աղբյուրը` ԲլոգՆյուզ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին