Սեռական մերձեցումից հետո շատ աղջիկներ ասում են կամ ցանկանում են ասել այնպիսի բաներ, որը կփչացնի զուգընկերոջ ստացած հաճույքն ու մեկընդմիշտ կոչնչացնի հարաբերությունների հետագա զարգացումը: Հենց սեռական ակտից հետո կինը պետք է լինի հնարավորինս նրբանկատ, կարողանա գտնել ճիշտ բառեր, խոսքեր զուգընկերոջն ասելու համար: Նմանապես կան մտքեր, որոնք կնոջ համար պետք է դառնան արգելված թեմա, տաբու:
Սեքսապաթոլոգներն առանձնացրել են մտքերի և արարքների տասնյակ, որոնք սեքսից հետո փչացնում են հարաբերությունները:
- Ոչ մի դեպքում չպետք է զղջալ օրգազմի համար (կամ դրա բացակայության), առավել ևս չի կարելի խոսել մեկ ուրիշի օրգազմի մասին:
- Չի կարելի զուգընկերոջը հարցնել, թե արդյոք նա չի՞ զղջում իրենց միջև տեղի ունեցած մերձեցման համար:
- Իմաստ չունի սեքսից հետո քննարկել սոցիալ-տնտեսական տարբերությունները:
- Չի կարելի ակնարկել արդեն իսկ ունեցած սեռական փորձի կամ էլ նախկին սիրեկանների մասին:
- Ճիշտ չէ զուգընկերոջ հետ խոսել «առանց պարտավորությունների» հարաբերությունների մասին:
- Սեռական ակտից հետո ոչ մի դեպքում չհարցնեք նրան, թե արդյոք սիրու՞մ է ձեզ:
- Սեքսից հետո չի կարելի խոսել զուգընկերոջ մասին կոպիտ կամ հայհոյախառն բառերով: Սա չի գրգռում. հակառակը` հակակրանք է առաջացնում:
- Առավելագույն զգուշությամբ և նրբանկատությամբ է պետք խոսել նրա սեռական օրգանի մասին և բնութագրել այն:
- Միասին ապրելու հարցը չպետք է կտրուկ դնել:
- Հետևեք այն ամենին, ինչ ասում եք սիրելիի մարմնի մասին: