hetq.am-ը գրում է, որ «Մարցէներջի» ՍՊԸ-ն Մարց գետի վրա արդեն կառուցում է «Մարցիգետ-1» հէկը, որը թվով 3-րդ հէկ-ն է գետի վրա: Թեև Համահայկական բնապահպանական ճակատի մեծ աջակցությանը՝ հէկ-ի կառուցումը խոչընդոտելու իրենց պայքարը մարցեցիները չկարողացան հասցնել մինչև վերջ: «Պայքարողներս քչացանք, չկարողացանք: Երկու գողական եկան գյուղ, ու վերջացավ: Գողականների ասածը օրենք ա, մեր ասածը` ոչ մի բան: Գյուղի ժողովուրդը միասնական չէ»,- «Հետքին» հայտնել է Մարց գյուղի բնակիչ Ջահան Ոսկանյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում