«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել եւ շատ լավ են վերաբերվում, այսպս կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները: Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում:
Մեր տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաեւ բնակարան են նվիրել Երեւանի կենտրոնում: Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել եւ այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները:
Փորձեցինք այս տեղեկությունը՝ ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից: «Չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»,-եղավ պատասխանը: բայց, որքանով տեղյակ ենք, նրա ընկերները, մտերիմներն անգամ շնորհավորել են այդ բնակարանը: «Այդ դեպքում՝ իր ընկերներից հարցրեք»,-ասաց Արսեն Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում