▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գովազդը փոխվում է ինձ հետ,օրը փոխվում է ինձ հետ…Ֆելիետոն

Խոստովանե'ք`դժվար է ապրել առանց գովազդի,այն մեր կյանքի բաղկացուցիչ մասն է.չէ՞ որ  միշտ մեզ հետ է,լինի  փողոցում,երթուղայինի մեջ,ռադիոյում թե հեռուստատեսությունում, և ամեն քայլափոխին թունավորում է մեր կյանքը,օյ~ կներեք,ուզում էի գրել գունավորում:

Գովազդը կյանքի հայելին է,այն արտացոլում է մեր իրականությունը ամբողջությամբ,ուղորդում մեզ դժվարին պահերին:

Այն նոր խոսք է բերում մեր կյանք,չնայած այդ խոսքը այնքան էլ նոր չէ,պարզապես լվացված է Պերվոլով:

Հենց գովազդի շնորհիվ`հայ կանայք իմացան,որ կարելի է ապահովագրել իրենց կանացիությունը:

Հիմա կասեք`բարդ և աշխատատար գործընթաց է,ամենևին,պարզապես զանգահարեք,և Ինգոն կգա ձեր բակը,կապահովի որակը,ԱՊՊԱ-ն տեղում կկնքի ու ձեզ հոգսից կազատի:Դուք դեռ մտածու՞մ եք,ձեր հարևանուհիները արդեն ապահովագրել են,իսկ դու՞ք:Իսկ ինչքա~ն պոեզիա կա գովազդում:

Այդ հրաշք գործերը կարող են մրցել համաշխարհային գրականության գոհարների հետ ,ապա լսե'ք.

Վաչեի ավատարին կատու է ամբողջ տարին,

Աստղիկը ծաղիկ է,

Անին ծովափին,

Լիանչիկի մոտ նկարած աղջիկ է,

Արթուրի մոտ Արթուր է,

Արթուրի մաշկը մաքուր է

Նա Արմենի պես Զիներիտ է ընտրել...տե~ս

Զիներիտը այն մանրեներն է վերացնում,

Որոնք բշտիկներ են առաջացնում:

Ինքներդ ասեք`մի՞թե հրաշք չէ,ինչքա~ն փիլիսոփայություն կա այս տողերում:

Չնայած,կարելի էր միքիչ սպասել,մինչև յուղ Գոնչեի վերքերը կսպիանային:

Այո~,գովազդը,հիրավի,սերունդներ է կրթում:

Այն նաև լուծում է գործազրկության խնդիրը,պետք է միայն գնել <<Աշխատավարձ լոտո>> և հանգիստ ընտանիք պահել,գլխներիդ էլ շեֆ չունեք,ինքներդ ձեր շեֆն եք,համ էլ հեռուստատեսությամբ երևալու հնարավորություն կունենաք,հետո ի՞նչ,որ ձեզ մոտ խոսել չի ստացվում:

Լինում են նաև ինտելեկտուալ գովազդներ:Համաձայնեք,որ պետք է իմանալ`ո՞րն է հայկական թիվ մեկ զովացուցիչ ըմպելիքը,հակառակ դեպքում`մենք էլ ի՞նչ հայ ենք:

Իհարկե,հանդիպում են ոչ այնքան էլ լավ գովազդներ,օրինակ`մեր բջջային օպերատորների գովազդները,որոնք քարոզում են բացասական երևույթներ.ի՞նչ է նշանակում <<քաշիր ,ինչքան ուզում ես>> կամ <<միացիր թիթեռին,պանտերային ու դելֆինին>>,չէ որ մարդիկ կարող են սխալ հասկանալ և հետևել ձեր հեղինակավոր խորհրդին:

Ներկայումս հայկական ավանդական գովազդը լուրջ վտանգի տակ է.թույլ չտանք,որ Եվրոպայից սողոսկող, Մեսսիի մասնակցությամբ Պեպսիի մակարդակ գովազդները մեր իրականությունից դուրս մղեն <<Նոյը>>,քանի որ <<Նոյը>> այս ազգին ուժ է տալիս և չնայած մեր կյանքի բոլոր արագընթաց քայլերին`մենք`բոլորս էլ կախված ենք մի կում թարմ հանքային  ջրի գովազդից:

 

Կորյուն Սիմոնյանի բլոգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին