▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուրգեն Արսենյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ռեստորանում տոնական հավաքույթ է կազմակերպել

Գործարար, ոչ վաղ անցյալում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, այժմ արդեն՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պատրաստվում է տոնել իր նոր նշանակումը։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գուրգեն Արսենյանը այդ իրադարձությանը նվիրված մեծ հավաքույթ է կազմակերպելու։

Օգոստոսի 23-ին, երեկոյան, նա պատրաստվում է մեծ շուքով տոնել իր դեսպան նշանակվելը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։

Հիշեցնենք՝ «Ֆլորենս»-ը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին