Տավուշի սահմանագոտում կառուցվեց ադրբեջանական գնդակոծություններից առաջին պաշտպանիչ պատը: Օգոստոսի 31-ին Ներքին Կարմիրաղբյուրում կայացավ վերանորոգված մանկապարտեզի բացումը:
Նշենք, որ «Փարոս» հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 56 հազար ԱՄՆ դոլար: Այդ ծրագիրը ֆինանսավորվել է Նյու Յորքից փաստաբան Ժան-Մարի Աթամյանի կողմից:
Մանկապատեզի նորոգումից զատ հենց խաղահրապարակին կից կառուցվել է գունագեղ պաշտպանիչ պատ, որի շնորհիվ երեխաները կարող են մանկապարտեզի բակում ապահով խաղալ:
Նշենք, որ 1180 բնակիչ ունեցող գյուղի մանկապարտեզ է հաճախում 25 երեխա, գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ մտադիր են երկրորդ խումբ բացել:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում