▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գո՞ւցե հայ ազգի փրկության հարցը կախված է Միկոյանի արձանի տեղադրումից

Համառորեն որոշել էի չգրել Միկոյանի արձանի մասին՝ չդիմացա: Էլի զիջեցի, ինչպես Կոնչիտայի օրոք: Բնավորություն է, երբ արդեն զգում ես, որ զզվեցնում են և հասցնում աբսուրդի թատրոնի, էլ չես դիմանում:Սիրտդ պայթում է, ուղեղդ վառվում՝ ու ստպված զիջում ես:…

Ես չեմ հասկանում ինչ մի կարևոր, սկզբունքային հարց է Միկոյանի արձանի տեղադրումը, որ իշխանություններն այսքան հետևողականորեն ուզում են անպայման տեղադրեն: Գո՞ւցե հայ ազգի փրկության, hայրենիքի հզորության հարցը կախված է այդ արձանի տեղադրումից:...Ի՞նչ է Երևանի ավագանու համար այլ կարևոր, կենսական խնդիրներ չկան Երևանում...Թե ինչ-որ մեկին ի վերուստ հայտնություն է եկել երազում, մենք չգիտենք:

Իսկ իմ կարծիքով, առհասարակ պետական պաշտոնյաներին, կուսակցական-քաղաքական գործիչներին, ապարատչիկներին արձան դնելը միանաշանակ սխալ է: Եթե, իհարկե, լուրջ, ազգանպաստ, հայրենասիրական արարքներ կամ հերոսություն չեն արել: Քանի որ, շատ հաճախ, հետագայում իրավիճակների փոփոխության դեպքում սկսվում է արձանների ապամոնտաժման անշնորհակալ գործը: Այնպես որ, այդ պաշտոնյաներին իրենց աշխատանքային պարտականությունը կատարելու համար հայտնի, տաղանդավոր գրողների, երգահանների, նկարիչների, պատերազմի հերոսների հետ նույն հարթության վրա դնելը հանցագործության նման մի բան է:

Ու հիմա մենք  «լուրջ » դեմքերով, մեզ դրել ենք բարձրյալի տեղը և գրամներով կշռում ենք ինչ-որ մի խորհրդային չինովնիկի դրական և բացասական արարքները: Գո՞ւցե ժամանակն է ավելի լուրջ գործերով զբաղվել...
Իմ կարծիքով Միկոյանի արձանի տեղը Կոմիտասի անվան այգում է՝ Պանթեոնում…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին