Կարո՞ղ եք պատկերացնել ԱՍՍԱԼԱ-ի խորհրդանիշը Ստամբուլի Աթաթուրքի անվան հրապարակում: Ո՞չ: Իսկ Դաշնակցության գե՞րբը, ասենք` Ստամբուլի արվարձաններում: Նույնպե՞ս չեք պատկերացնում: Ես էլ չեմ կարող պատկերացնել` իմ հզոր երևակայությամբ հանդերձ...
Բայց մեր հարազատ Երևանում ամեն ինչ հնարավոր է. «Գորշ Գայլեր»-ի խորհրդանիշը Մաշտոցի պողոտայու՞մ... Խնդիր չէ: Ավելի քան մեկ տարի այս ցուցանակը կա: Չէի լուսանկարում, մտածում էի, թե որևէ մեկը խորհուրդ կտա ցուցանակի տիրոջը` վերացնել հակահայկական պաստառը: Խորհուրդ չտվեցին ու չհուշեցին: Ստիպված ենք մենք դա անել...
Անձնական ոչ մի շարժառիթ չկա. բայց` անհարմար է պարզապես:
Գերման Ավագյան
Մաշտոցի պողոտա, Երևան
«Գորշ Գայլեր»-ի խորհրդանիշը