▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսն՝ ընտրության առաջ

Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է Արա Բուդաղյանը՝ Գորիսի հայտնի իրադարձություններում տուժած Ավետիք և Արտակ Բուդաղյանների եղբայրը:
Սա, անկասկած, քաղաքական ենթատեքստ է հաղորդում ընտրություններին, որովհետեև Վաչագան Ադունցին պաշտպանում է ոչ միայն ՀՀԿ-ն, այլ՝ Սուրիկ Խաչատրյանը, որին էլ Բուդաղյանները մեղադրում են իրենց եղբոր սպանության մեջ:
Գորիսցիներն իրենց ընտրությամբ ոչ միայն քաղաքապետ են ընտրելու, այլ՝ պատասխանելու են գլոբալ մի հարցի, որն առնչվում է անցյալ տարվա սպանությանը, դրա նկատմամաբ պետական մարմինների վերաբերմունքին:
Այլ խոսքով՝ գորիսցիներն ընտրությունն են կատարելու երկու իրականության միջև, որոնցից մեկի խորհրդանիշը նախկին մարզպետն է, մյուսինը՝ փոփոխությունը, իհարկե՝ առայժմ անհասկանալի բովանդակությամբ:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին