▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի ՔԿՀ-ում ստուգումներից հետո անհետացել է «զոն նայող» Կարոն.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են Գորիսի ՔԿՀ եւ սկսել են բոլոր խցերում ստուգումներ իրականացնել՝ ընդ որում, տակնուվրա անելով ամեն ինչ: Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին ու դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել եւ մեծ աղմուկ բարձրացնել: Շատ արագ իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը:

Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, թե այդ ստուգումներից հետո անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն:

Նկատենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, անդրադառնալով ՔԿՀ-ում կալանավորների բունտին, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ նման բան չկա՝ փոխարենը հայտնելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ: Ասել է, թե ՔԿ վարչությունը չի հերքում, որ Գորիսի ՔԿՀ-ում առնվազն անկառավարելի իրավիճակ է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին