«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ի «Իգլայի» գործով դատական նիստին մեղադրող դատախազը պահանջեց պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Ամիսներ շարունակ ընթացող դատական նիստերի ընթացքում Սամվել Բաբայանի աջակիցներին դատարանում շատ հազվադեպ կարելի էր տեսնել: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ»-ին ասաց, որ իրենք առայժմ չեն քննարկել մեղադրող դատախազի կողմից՝ Բաբայանի համար 7 տարվա ազատազրկում պահանջելու հարցը, հավելելով, որ երբ վճիռ հրապարակվի, իրենց գործողություններն այդ ժամանակ հստակ կլինեն։
Սամվել Բաբայանին թե՛ նախընտրական շրջանում և թե՛ հիմա քաղբանտարկյալ է համարում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։ «Այս գործն ի սկզբանե «կարվել է» Սամվել Բաբայանի վրա»,- ասաց Հարությունյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում