▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործադիրը մտածում է՝ ինչ անել Ռադիկ Մարտիրոսյանին հայհոյողի հետ.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Այսօր կառավարության  նիստի ավարտին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բողոքել է, թե մեկ տարուց ավելի է մի մարդ կառավարության շենքի դիմաց իրեն հայհոյում է, սակայն ոստիկանությունն համապատասխան ուշադրություն չի դարձնում։

«Վերջերս նա նաեւ ագրեսիվ է դարձել։ Անհասկանալի է, որ եթե կան համապատասխան օրենքներ, ինչո՞ւ չեն պաշտպանում»,- կառավարության նիստում նշել է Ռադիկ Մարտիրոսյանը։

Խոսքը ամեն հինգշաբթի Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Հենրիկ Մխիթարյանի մասին է, ով վստահեցնում է՝ ստեղծել է հավերժական շարժիչ, սակայն գիտնականներից ոչ-ոք չի լսում իրեն ։

ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խորհուրդ է տվել պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար դիմել դատարան։

Իսկ Հովիկ Աբրահամյանը փորձել է պարզել, որ եթե մարդուն հայհոյում են եւ նա դիմում է ոստիկանություն, ապա ինչ ընթացք պետք է ստանա գործը։

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ պարզաբանել է, որ խոսքը 85 տարեկան մարդու մասին է՝ նշելով նրա նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել։

«Ամեն ինչ վարչական տույժով ավարտվու՞մ է: Էսքան իրավաբան կա, մի հատ լուծում եկեք գտնենք, հարց եմ տալիս ակադեմիկոս մարդ է, որին անընդհատ հայհոյում են ու վիրավորում, ինչպե՞ս պետք է լուծել խնդիրը»,- հարց է բարձրացրել Հովիկ Աբրահամյանը։ 

Հատուկ Քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն էլ պարզաբանել է, որ եթե այդ վիրավորանքը հրապարակային է ու պարբերական բնույթ է կրում, հետեւաբար դա հասարակական կարգի կոպիտ խախտում է, այսինքն՝ խուլիգանություն։

«Ինչքան իրավաբան, այնքան կարծիք, ես որի՞ վրա կենտրոնանամ»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը։

Այսօր կառավարության  նիստի ավարտին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բողոքեց, թե մեկ տարուց ավելի է մի մարդ կառավարության շենքի դիմաց իրեն հայհոյում է, սակայն ոստիկանությունն համապատասխան ուշադրություն չի դարձնում։
«Վերջերս նա նաեւ ագրեսիվ է դարձել։ Անհասկանալի է, որ եթե կան համապատասխան օրենքներ, ինչո՞ւ չեն պաշտպանում»,- կառավարության նիստում նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։
Խոսքը ամեն հինգշաբթի Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Հենրիկ Մխիթարյանի մասին է, ով վստահեցնում է՝ ստեղծել է հավերժական շարժիչ, սակայն գիտնականներից ոչ-ոք չի լսում իրեն ։
ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խորհուրդ տվեց պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար դիմել դատարան։
Իսկ Հովիկ Աբրահամյանը փորձում էր պարզել, որ եթե մարդուն հայհոյում են եւ նա դիմում է ոստիկանություն, ապա ինչ ընթացք պետք է ստանա գործը։
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ պարզաբանեց, որ խոսքը 85 տարեկան մարդու մասին է՝ նշելով նրա նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել։
«Ամեն ինչ վարչական տույժով ավարտվու՞մ է: Էսքան իրավաբան կա, մի հատ լուծում եկեք գտնենք, հարց եմ տալիս ակադեմիկոս մարդ է, որին անընդհատ հայհոյում են ու վիրավորում, ինչպե՞ս պետք է լուծել խնդիրը»,- հարց բարձրացրեց Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետը միաժամանակ Գլխավոր դատախազին խորհուրդ տվեց չընկնել խոսքերի հետեւից եւ լուծում առաջարկել։
Հատուկ Քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն էլ պարզաբանեց, որ եթե այդ վիրավորանքը հրապարակային է ու պարբերական բնույթ է կրում, հետեւաբար դա հասարակական կարգի կոպիտ խախտում է, այսինքն՝ խուլիգանություն։
 
«Ինչքան իրավաբան, այնքան կարծիք, ես որի՞ վրա կենտրոնանամ»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին