▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Վարդանյանը «Կնքահոր» մոտիվներով ամերիկյան ֆիլմի գլխավոր հերոսն է

Life.panorama.am-ը գրում է, որ շուրջ երկու տարի է՝ դերասան, կինոռեժիսոր Գոռ Վարդանյանն ապրում է ԱՄՆ-ում: Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահն այս ընթացքում հասցրել է նկարահանվել ամերիկյան մի ֆիլմում: Գոռ Վարդանյանի մամուլի քարտուղարը՝ Աննա Մնացականյանը, բացելով ֆիլմի վերաբերյալ փակագծերը, տեղեկացրել է դերասանի ապագա ծրագրերի մասին:
 

-Գոռ Վարդանյանի երկրպագուներն արդեն երկու տարի է՝ սպասում են նրա վերադարձին հայրենիք. ե՞րբ նրան կտեսնենք Հայաստանում:

-2012-ի չարաբաստիկ ավտովթարից առաջ նա գործնական նպատակներով մեկնել էր այնտեղ՝ շուտ վերադառնալու ակնկալիքով: Սակայն այդ դեպքից հետո 1 տարի տևած բուժման կուրսերը հետաձգեցին նրա վերադարձը Հայաստան:
 

-Այդ ավտովթարից Գոռի ընտանիքը, կարծես, որոշ ժամանակ ուշքի չէր գալիս, այո՞:

-Բացի այն, որ ընտանիքի անդամները մարմնական որոշ վնասվածքներ էին ստացել, հոգեբանական որոշակի ճնշման ենթարկվել, այդ ավտովթարը նաև ժամանակ խլեց ընտանիքից՝ իրենց ապագայի ծրագրերն իրականացնելու ճանապարհին, իսկ Գոռը սիրում է ռացիոնալ օգտագործել ժամանակը: Ամեն դեպքում,ամենադժվարն արդեն հաղթահարված է:

-Հիմա Գոռ Վարդանյանն ի՞նչ մասնագիտական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում:

-Այս ընթացքում դերասանը նկարահանվել է ամերիկյան շուկայի համար թողարկվելիք «Ստվերները դրախտում» անգլալեզու գեղարվեստական ֆիլմում: Հիմա անցկացվում են վերջինիս մոնտաժային աշխատանքները: Այն ինչ-որ առումով առումով նման է «Կնքահայրը» ֆիլմին: «Ստվերները դրախտում» -ը պատմում է ԱՄՆ-ում հավաքված ռուս էմիգրանտների կյանքի, նրանց գործունեության մասին: Այն, ինչպես հասկացաք, մարտաֆիլմ չէ, բավականին լուրջ պրոդուկտ է:
 

-Ինքն այստեղ գլխավոր դերու՞մ է:

-Այո, Գոռ վարդանյանն այս ֆիլմում կերտում է Մաքսի կերպարը, որը գլխավոր դերակատարներից է: Նշեմ նաև, որ ֆիլմի գլխավոր սցենարիստը մեր ազգակից Լևոն Խաչատրյանն է: Ֆիլմում իր մասնակցությունն է ունեցել նաև Սուպեր Սաքոն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին